«Պարոն Փաշինյան, էս էիք ուզո՞ւմ»
Advertisement 1000 x 90

«Պարոն Փաշինյան, էս էիք ուզո՞ւմ»

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ ինչ-որ մի առիթով Սոֆյա Հովսեփյանն ինձ ասեց, որ ես մարդ ոչնչացնելու, հողին հավասարեցնելու ու փալաս դարձնելու մասնագետ եմ: Արդեն չեմ էլ հիշում, թե ինչն էր պատճառը:

Ճիշտն ասած մի ամբողջ նյութ էի պատրաստել ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի անպատասխանատու ու կիսագրագետ ձևակերպումների մասին, բայց, այնուամենայնիվ, որոշեցի չհրապարակել, քանի որ հիշեցի տիկին Հովսեփյանի տարիներ առաջ ասած խոսքերը:

Մի ուրիշ պատճառ էլ կա. միգուցե կարծեք մեծամիտ եմ կամ էլ ինքնասիրահարված, բայց ամեն դեպքում խոստովանենք, որ Սոֆյա Հովսեփյանի հայտարարությունների մասին հոդված գրելն արդեն իսկ մեծ շռայլություն է նրա համար: Մի տեսակ ինքս ինձ չէի հարգի դրանից հետո։ Ահա այս հանգամանքներն հաշվի առնելով ընդամենը մի բան կասեմ. Աղջիկ ջան, բալիկ ջան, Հայաստանի ոչ մի իշխանություն երբևէ չի բանակցել «Հող խաղաղության դիմաց» սկզբունքի շուրջ: Նման բան երբեք չի եղել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի և ո՛չ էլ մյուս երկու նախագահների օրոք:

Սոֆյա ջան, գնա ու Ղարաբաղյան հակամարտության պատմությունը սովորի, սովորելու մեջ ամոթ բան չկա: Ամոթը անպատասխանատու ու կիսագրագետ ձևակերպումներով սեփական քաղաքական թիմին խայտառակ անելն է:

Պարոն Փաշինյան, էս էիք ուզո՞ւմ»:

Տարիներ առաջ ինչ-որ մի առիթով Սոֆյա Հովսեփյանն ինձ ասեց, որ ես մարդ ոչնչացնելու, հողին հավասարեցնելու ու փալաս դարձնելու…

Gepostet von Կարպիս Փաշոյան-Karpis Pashoyan am Mittwoch, 13. Februar 2019



Նման նյութեր