Լևոն Տեր-Պետրոսյան. «Ցանկացած քաղաքակիրթ երկ­րում պարկեշտությունը կպահան­ջեր, որպեսզի գլխա­վոր դատախազը և հանձնաժողովի անդամ­ները պաշտոնապես ներողու­թյուն խնդրեին նախ­կին իշխա­նու­թյուններից»
Advertisement 1000 x 90

Լևոն Տեր-Պետրոսյան. «Ցանկացած քաղաքակիրթ երկ­րում պարկեշտությունը կպահան­ջեր, որպեսզի գլխա­վոր դատախազը և հանձնաժողովի անդամ­ները պաշտոնապես ներողու­թյուն խնդրեին նախ­կին իշխա­նու­թյուններից»

Առաջին հայացքից կարող է ավելի լուրջ թվալ էներգետիկ ճգնաժամի հարցում նախկին իշ­խանություններին ներկայացված այն մեղադրանքը, թե «ցրտի ու մթի տա­րիներն» իբր արդյունք են էլեկտրաէներգիայի արտադրու­թյան ոլորտում, մասնավորապես, խորհրդարանական լատիներե­նով՝ «մազութ լափելու» պրոցե­սում «բացահայտված» մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող յուրա­ցումների։ Որպես դրա հիմ­նավո­րում բերվում է այն փաստը, որ 1993 թվականին արտադրվել է նույն­քան էլեկտրաէներգիա, որ­քան 1996-ին, բայց առաջին դեպ­քում եղել են հովհարային անջա­տում­ներ, իսկ երկրորդում՝ ոչ։ Մեր ընդ­դիմախոսներին չեն բավարա­րում այն բացատրությունները, որ 1992-1994 թվականներին արտա­դրված էլեկտրաէներգիայի առյու­ծի բաժինը մատակարարվել է ար­դյու­նաբերու­թյա­նը, որ հովհա­րա­յին միացումների ժամանակ հո­սան­քը, էժան լինելով, անխնա­յո­ղա­բար օգտա­գործ­վել է ոչ միայն լու­սավորման, այլեւ ջեռուցման եւ կենցաղային սարքերն աշխա­տեց­նելու նպատակով, որ 1996-ին ար­դեն գործում էր Ատոմակա­յա­նը, որ այդ թվականին, ի տարբե­րու­թյուն 1993-ի, Հայաստան էին ներ­կրվում հսկայական քանա­կու­թյամբ այլ էներգակիրներ՝ բեն­զին, նավթ, դիզելային վառելիք, որ 1996-ին արդեն ջեռուցվում էր հան­րապետության խոշոր քա­ղաք­նե­րի բնակելի շենքերի մեծ մասը, իրականացել էր էներ­գե­տիկ ռեֆորմը, վերացել էին ան­օրինական լարանցումները եւ այլն։ Ձեզ չհոգնեցնելու համար ես չեմ ուզում մանրամասնել թվարկ­ված իրողությունները։ Դրանց սպա­ռիչ քննությունը, իր բազ­մաթիվ հոդվածներում եւ հար­ցազրույցնելում, կատարել է նախ­կին վարչապետ Հրանտ Բագ­րատ­յանը, որի եզրակացություն­ները ոչ միայն չեն հերքվել, այլեւ առայժմ նույնիսկ չեն վիճարկ­վել մասնա­գետ-տնտեսագետների կողմից։

Որտեղի՞ց, ուրեմն, էլեկտրա­էներգիայի արտադրության ոլոր­տում հարյուր միլիո­նա­վոր դոլա­րի յուրացումների մասին շրջա­նառվող խոսակցությունները։ Բանից պարզ­վում է՝ ոչ այլ տե­ղից, եթե ոչ նախորդ գումարման Ազ­գային ժողովում ստեղծված հա­տուկ հանձնաժողովի եզրա­կա­ցու­թյունից, որը ներկայացվել էր դատախազություն՝ համապա­տաս­­խան քրեական գործ հարու­ցելու պահանջով։ Գլխավոր դա­տա­խա­զությունը, օրենքի բո­լոր պա­հանջ­ներին համապա­տաս­խան գործը քննելուց հետո, ոչ միայն նախկին իշխա­նությունների գոր­ծո­ղու­թյուն­ներում հանցակազմ չգտավ, այլեւ չարձանագրեց հան­ցանքի փաստն անգամ։

Ցանկացած քաղաքակիրթ երկ­րում պարկեշտությունը կպահան­ջեր, որպեսզի գլխա­վոր դատախազը եւ հանձնաժողովի անդամ­ները պաշտոնապես ներողու­թյուն խնդրեին նախ­կին իշխա­նու­թյուններից, մաս­նա­վո­րա­պես, վարչապետ Հրանտ Բագ­րատյա­նից։ Դա չարվեց, ապա­ցուցելով, որ Հայաստանը դեռեւս քաղա­քակիրթ երկիր չէ։ Դրա փո­խարեն հանձնաժողովի հարգար­ժան ան­դամ­ներն ու նրանց հա­րող քաղա­քական գործիչները, չհա­մա­ձայ­նելով դատախազության որոշ­ման հետ, շարունակեցին եւ այսօր էլ շարունակում են պնդել նա­խորդ իշխանություններին հաս­ցեա­գր­ված նույն մեղադրանքները։ Մինչ­դեռ տրա­մաբանությունը պա­հան­ջում էր, որ այս անգամ նրանք քրեական գործ հարուցեին հան­րապետության գլխավոր դա­տա­խա­զի դեմ՝ նախկին իշխանու­թյուն­ների «հրեշավոր հանցա­գոր­ծությունը» կոծկելու համար։ Իսկ եթե դա էլ չստացվեր, ապա պետք է ներ­խուժեին գլխավոր դա­տա­խազի գրասենյակ եւ, ի նշան բո­ղոքի, անժամկետ հացա­դուլ հայ­տարարեին գրասենյա­կում փռված գորգի վրա։ Ինչո՞ւ, ասենք, Վազ­գեն վեհափառը եւ Վիկտոր Համ­բարձումյանը կարող էին Մոսկ­վայում հացադուլի նստել Ար­ցա­խի հարցի արդա­րացի լուծ­ման պա­հանջով (ի դեպ՝ այդ հա­ցա­դու­լից նրանց ես եմ հանել), իսկ պատ­գամա­վորական հանձ­նա­ժողո­վի քաջարի անդամները ընդունակ չեն այդպիսի զոհողու­թյան գնա­­լու։ Չեմ ուզում ավելի ծավալվել, բայց այս հարցը իրա­վական եւ քաղաքական հարթու­թյունից ակա­մա տեղափոխվում է բարո­յական հարթություն։

Հարցերի խորքը թափանցելու պարագայում ակնհայտ է դառ­նում, որ վերը թվարկ­ված մեղա­դրանքները նպատակ են հետա­պնդում սոսկ քողարկելու Հայաս­տանին բա­ժին ընկած էներգետիկ ճգնաժամի բուն պատճառը, այն է՝ Արցախյան պատերազմն ու շրջա­փակումները։ 1992-1994 թվա­կաններին Հայաստանի իշխանու­թյունները, մեծ զրկանք­ների ենթարկելով հանրապետության քա­ղաքացիներին, հայթայթված սուղ միջոցներն ամ­բողջովին ներդրե­ցին Արցախի գոյությունն ու ան­վտանգությունն ապահովե­լու գոր­ծում՝ մեր երկրի տնտե­սա­կան գլխա­վոր խնդիրը դիտելով պա­տերազմի կարիքների բավա­րա­րումը, զենքի, զինամթերքի, դիզ­վառելիքի, դեղորայքի հայ­թայ­թումը, հակաօդային պաշտպա­նու­թյան համակարգի ստեղծումը, բանակի հանդերձավորումն ու պարենավորումը։

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան 16.11.2007

Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր