ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Ալիևի ատելության քարոզին, կողմերի սպառազինությանը և այլ հարցերի:
– Պարո՛ն գեներալ, վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, թե հայկական կողմը պատրաստվում է տարածքային զիջումների գնալ Արցախի հակամարտության հարցում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարում է, որ Հայաստանն անգամ չի կարող քննարկել «տարածքներ ստատուս-քվոյի դիմաց» բանաձևը, նա հավաստիացնում է, որ չարժի դավադրություն փնտրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման մեջ: Դուք դրա հետ կապված ինչ-որ մտավախություններ ունե՞ք:
– Այո, ունեմ: Առաջինը՝ իմ կարծիքով անձնական հանդիպումները վատ գաղափար չեն, եթե դրանում անկեղծ է նաև մյուս կողմը: Բայց… իմ կարծիքով՝ առանց ԵԱՀԿ-ի հանդիպումը նախագահ Ալիևի հետ կարող է ունենալ հայ ժողովրդի համար շատ վտանգավոր հետևանքներ: Եվ դրանք արդեն առկա են. տեսեք, ելնելով նախագահ Ալիևի գործունեության բնույթից՝ հասարակությունների մեջ և իր երկրում
հակահայ տրամադրությունների բորբոքմանն ուղղված ագրեսիվ ելույթներ, ընդգծված պնդումներ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունը մայրաքաղաք Երևանով ադրբեջանական հող է: Երիտասարդությանը հրաման է տալիս պատրաստվել այդ տարածքների ազատագրմանը, ընդ որում՝ գնում է զորքի պատրաստություն այդ տարածքները հայերից ազատագրելու համար: Թուրքիայի նախագահ Էրդողանի և մամուլի առաջ գլուխ գովելով՝ զեկուցում է, որ լավ հաջողությունների է հասել Հայաստանի մեկուսացման ու համաշխարհային հանրության առաջ ամբողջական ստորացման հարցում:
Քննադատում է Հայաստանին այն բանի համար, որ վերջինս գոհ չէ, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Բելառուսից՝ առաջացնելու համար Լուկաշենկոյի դժգոհությունը Փաշինյանի դեմ: Ինքն է ագրեսոր, բայց Հայաստանին է ագրեսոր անվանում, նրա ելույթները լի են սուտ խոսքերով ու քարոզչությամբ, իսկ ամենավտանգավորն այն է, որ նա բացահայտ վարում է պատերազմ սկսելու քաղաքականություն՝ վերը նշված խնդիրների լուծման նպատակով:
Այս ամենի հետ մեկտեղ նա մոռանում է, որ 90-ականներին Ադրբեջանը էլի ուժեղ էր ու զինված ավելի շատ, բայց ի վերջո Արցախի հետ պատերազմում պարտվեցին: Արցախի ժողովուրդը պատվով պաշտպանեց իր ազատությունը: Հայաստանի և ԼՂՀ-ի ժողովուրդը կողմնորոշվել են ու ունեն իրենց հստակ հայացքները նրա հանդեպ և եկել են եզրակացության. նախագահ Ալիևը անկանխատեսելի, ագրեսիվ, ազգայնական-հայատյաց, մեծամիտ ու ստախոս անձնավորություն է, որն աշխատում է հանուն ցուցադրականության: Նրա հրահանգով այդ առանձին հանդիպումներից հետո հայտնվում են նրա օգնականների հոդվածները, որտեղ ՀՀ վարչապետի, Հայաստանի և Արցախի հեղինակությունն իջեցվում է «պլինտուսի» մակարդակի: Իսկ դա բարոյապես վիրավորում է իմ ժողովրդին:
Այդ ամենի հետ մեկտեղ նա պարծանքով Ադրբեջանն անվանում է հարուստ, շատ հզոր երկիր, որը զինված է բոլոր տեսակի զինատեսակներով: Եվ հետո, ինչպես ասվում է, եթե նախագահը հրաման տա պաշտպանության նախարարին՝ չքավոր Հայաստանից ոչինչ չի մնա և ժողովուրդը, իհարկե, կենթարկվի ցեղասպանության, ինչպես որ եղավ Թուրքիայում՝ գրավելով հայերի հողերն ու ձեռքի հետ ոչնչացնելով 1.5 մլն հայ ժողովուրդ: Նա հայ ժողովրդին վախեցնում է պատերազմով, որ այդ ժողովուրդը բարոյապես հուսալքվի և գերի հանձնվի կամ անհետանա այս երկրից:
Դրա հետ մեկտեղ խոստանում է Ղարաբաղի ժողովրդին մեծ անկախություն, իսկ նրա զինվորներն ու սպաները, որոնք պատրաստվել են ծայրահեղական իսլամիստների կողմից, ի հեճուկս պատերազմի մարդասիրական օրենքի (թեև նրանք չեն հասկանում, թե դա ինչ է) կտրում են գերի ընկած քաղաքացիական անձանց և վիրավոր զինվորների ականջներն ու գլուխներն ու ցույց են տալիս դա սեփական մայրերին՝ հաստատելով, թե ինչ կենդանիների են ծնել ադրբեջանցիների մայրերը: Մոռանալով, իհարկե, որ 90-ականներին ղարաբաղցիները ջարդեցին նրանց ազնիվ մարտում և Արցախի զինված ուժերն ազատագրեցին իրենց երկիրը: Իսկ ահա անզեն հայերին նրանք ստորացնում էին, վառում էին, դուրս էին նետում պատուհաններից:Իսկ երկրի ղեկավարներին անգամ չկանչեցին ՄԱԿ-ի դատին և Կրեմլ: Սումգայիթում, Բաքվում և այլ քաղաքներում, թուրքերը միշտ են այդպես վարվել հայերի հետ և հայերի հաշվին հարստանում էին, անգամ ունենալով նավթ ու գազ, որը գտել էին հայերը, ռուսներն ու հրեաները, այդ ժողովուրդը դարձավ հարուստ ու զինված պայքարի միջոցներով ապահովված:
Ամբողջությամբ՝ tert.am