Ինչու էր Հրաչյա Աճառյանը բղավում կնոջ վրա. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ինչու էր Հրաչյա Աճառյանը բղավում կնոջ վրա. armdaily.am

Մի օր առավոտյան Հրաչյա Աճառյանը զայրանում է և վեճի բռնվում կնոջ հետ` աշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել: Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել: Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել: Հանկարծ ընդհատում է, փափկում և խանդաղատանքով ասում.

– Կատակ էր, Սոֆի՜կ, ուզում էի, որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան:

– Դե ասեիր էլի, ինչու՞ էիր կռիվ սարքում:

– Չէր ստացվի: Դու կխոսեիր գրական լեզվով. մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում և իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին: Իզուր էլ զայրացրի. ոչ մի բառ չասացիր:

armdaily.am