Ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն, 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար չի սահմանափակվելու ներքին առաջնությունում գրանցած արդյունքով:
«Վիրահատությունից հետո քիչ եմ մարզվել և մասնակցում էի Հայաստանի առաջնությանը: 2 ամսվա ընթացքում հաջողվեց բարձրացնել երկամարտում 356 կգ: Այս առաջնությունում նոր արդյունքներ գրանցեցի ինքս ինձ համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:
Գյումրեցի մարզիկը պարգևատրման արարողությանը ներկայացել էր հատուկ շապիկով, որի վրա հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանն էր: «Հաղթանակը Հայաստանի առաջնությունում Յուրի Վարդանյանին նվիրելը շատ փոքր բան է: Կաշխատեմ ավելի մեծ բարձունքների հասնել և նվիրել մեր լեգենդար մարզիկի հիշատակին»,- ասաց Գասպարյանը:
Սամվել Գասպարյանը ծանրամարտի Հայաստանի առաջնությունում երկամարտի արդյունքում գրանցեց 390 կգ արդյունք: