Նախարարն աշխատանքի է հրավիրում քաղաքացիներին
Advertisement 1000 x 90

Նախարարն աշխատանքի է հրավիրում քաղաքացիներին

ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է.

ԱՇԽԱՏԱՆՔ

– Փնտրում եք ամենապատվաբեր աշխատանքն աշխարհո՞ւմ.

– ցանկանո՞ւմ եք մասնակցել մեր բոլորիս երազած hայրենիքի կայացմանն ու զարգացմանը.

– պատրա՞ստ եք վերցնել պատասխանատվություն, հանդես գալ նախաձեռնություններով, լինել առաջատար, սովորել ու սովորեցնել, գիշեր-ցերեկվա աշխատանքով լծվել մեր բոլորի հայրենիքի շենացմանն ու հզորացմանը.

– տիրապետո՞ւմ եք ռուսերեն եւ անգլերեն լեզուներին, ունե՞ք համակարգչային բազային գիտելիքներ.

– բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական Հայաստանի զարգացմանը գործնական աջակցություն ցուցաբերելու Ձեր եռանդով միացե՛ք մեր թիմին հետեւյալ ուղղություններով՝

1. տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափեր, դրանց աջակցություն

2. ռազմարդյունաբերություն

3. թվայնացում

Մեզ անհրաժեշտ են հետեւյալ մասնագետները.

– միջազգային վաճառքի մասնագետներ

– տեխնիկական առաջադրանքների մասնագետներ

– ծրագրերի/պրոյեկտների ղեկավարներ

– պայմանագրերի մասնագետներ (իրավաբաններ)

– միջազգային կապերի մասնագետներ

– գնումների մասնագետներ

– ֆինանսների մասնագետներ

Խնդրում եմ Ձեր CV-ն ուղարկել էլ փոստի հետեւյալ հասցեով՝

[email protected]

Դիմումների վերջնաժամկետ՝ 30 մարտ, 2019: