Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մտա խանութ, տեսա բուռն քննարկում են գազալցակայաններում գազը կուբամետրի տեղը կիլոյով ծախելու կառավարության որոշումը։
Քանի որ մեքենա չունեմ, առանձնապես չէի խորանում, բայց զգացի, որ լավ դժգոհ են։
Ու սուս-փուս ուզում էի արդեն գնայի, մեկ էլ, թե բա Տիգրան ջան, դու ինչ կասես։
Ֆռացի, բարձրաձայն ասեցի – Հալալա, Նիկոլին։
Մի տեսակ գոգոլյան լռություն հաստատվեց խանութում։ Ինձանից հաստատ չէին սպասում։
Ու լավ ա, որ ոչ մեկի մոտ մտքեր կարդացող միելոֆոն չկար, որ իմանային ասածիս չասած «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամենարդար բանն է, որ եղել է հայ ժողովրդի կյանքում վերջին 30 տարվա մեջ» (c) 🙂 🙂 »:
Մտա խանութ, տեսա բուռն քննարկում են գազալցակայաններում գազը կուբամետրի տեղը կիլոյով ծախելու կառավարության…
Gepostet von Tigran Kocharyan am Freitag, 15. Februar 2019