ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ վերադարձնել գողացված ֆինանսական միջոցները
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ վերադարձնել գողացված ֆինանսական միջոցները

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ վերադարձնել ապօրինի ձեռքբերված գումարները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ իրենք ցանկություն ունեն աջակցելու զարգացող երկրներին վերադարձնել օրենքով իրենց պատկանող միջոցները:

«Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր չեն հարգում օրենքը և գալով այստեղ՝ թունավորում են մեր համակարգը, փորձում կաշառել մեր քաղաքացիներին», – մասնավորապես ասել է Էրլը՝ խոսելով օրինախախտ անձանց գործողությունների մասին:

Էրլն ասել է, որ ամերիկյան կողմը ներկա պահին սերտ համագործակցում է Հայաստանի նոր իշխանությունների հետ՝ գործընթացը հաջող իրականացնելու համար:

«Շատ բան այստեղ կախված է իրենց ժողովուրդը ներկայացնող իշխանություններից, քանի որ դրա համար բոլոր գործիքներն առկա են»,- ասել է նա:

Աղբյուրը զրուցել է Transparancy International կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Սոնա Այվազյանի հետ, ով վկայակոչելով միջազգային մասնագետներին՝ տեղեկացնում է, որ միայն 2004-2013 թվականներին Հայաստանից շուրջ 9 միլիարդ դոլար է ապօրինի արտահանվել, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը սահմանափակվել է արտասահմանյան ներդրումների ձեռքբերմամբ:



Նման նյութեր