Կենդանակերպի այս 4 նշաններն ամենաամուրն են։
Խոյ։ Խոյը «կռվարար է», ում բոլորը ցանկանում են նմանվել։ Նա կարող է ուժեղ և նույնիսկ վախենալու թվալ, բայց դաժան դիմակի միջոցով նրանք պաշտպանվում են մարդկանցից, ում ճանաչում են։ Սուպերհերոսի նման Խոյն իր ուժն օգտագործում է միայն բարիի համար։ Երբեք չեք տեսնի, որ նա դաժանություն ցուցաբերի անծանոթի նկատմամբ, միայն, եթե նրանք չդիպչեն սրբությանը՝ մտերիմներին ու ընկերներին։
Ցուլ։ Առաջին հայացքից Ցուլը դաժան է թվում, բայց հարկավոր չէ կարծիք կազմել միայն մեկ շփումից հետո։ Ցուլի ուժը երևում է, երբ նա պաշտպանում է այն, ինչ սիրում է։ Նրա համար չկա ոչ մի այլ կարևոր բան, քան սերը որևէ բանի կամ որևէ մեկի նկատմամբ։ Ընդամենն ակնարկը, որ մտերիմին ցավ են պատճառել, Ցուլի մեջ կարող է կենդանու արթնացնել, որը չի հանգստանա, քանի դեռ չի ոչնչացրել նեղացնողին։
Այծեղջյուր։ Ավելի լավ է չկատակել Այծեղջյուրի հետ։ Նա կարող է պաշտպանել ինքն իրեն, և նրա համար միևնույն է, թե ինչ եք մտածում։ Այծեղջյուրի դաժան արտաքին տեսքը փորձ է՝ պաշտպանվել մարդկանցից, ովքեր փորձում են ազդել նրա ինքնավստահության վրա։
Ջրհոս։ Ջրհոսի դաժան վերաբերմունքը նման է Այծեղջյուրի դաժանությանը, բայց Այծեղջյուրն այդպես է վարվում՝ իր դեմքը փրկելու համար։ Խնդիրն այն է, որ Ջրհոսը չի ցանկանում, որ մարդիկ ընկերանան իր հետ։ Իհարկե, նա կարող է կոպիտ լինել առաջին հանդիպման ընթացքում, բայց դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ նա իրեն հարմար չի զգում, երբ չի ճանաչում ձեզ։
Աղբյուրը՝ Soulpost.ru
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը