Կարիճը խուճապ է առաջացրել ինքնաթիռում. news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կարիճը խուճապ է առաջացրել ինքնաթիռում. news.am

Lion Air ընկերության ուղևորները բախվել են վտանգավոր անտոմս ուղևոտրի հետ: Երբ Փեքանբարից (Սումատրա կղզի, Ինդոնեզիա) ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջակարտայում (Յավա կղզի), ուղևորներից մեկը բացել է բեռնախցիկն իր ուղեբեռը վերցնելու համար: Իրերի հետ միասին սրահում 30 սմ երկարությամբ կարիճն էր, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով The Sun-ին:

«Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, ուղևորները սկսեցին դուրս հանել իրերը: Հենց այդ պահին կարիճը հայտնվեց սրահում՝ մեր գլխավերևում: Ես նստած էի 19-րդ շարքում տարեց զույգի հետ: Նկատելով կարիճին՝ ես անմիջապես սեղմեցի անձնակազմին կանչելու կոճակը, սակայն ոչ մեկը չմոտեցավ: Ստիպված էի արագորեն լքել սրահը»,- իր տպավորություններով կիսվել է ականատես Քարիմ Թասլինը:

Անձնակազմի աշխատակիցները չեին կարող մոտենալ 19-րդ շարքին, քանի որ սրահում խուճապ էր առաջացել: Բոլորը շտապում էին դեպի ելքը՝ արգելափակելով անցումը: Երբ օդանավակայանի աշխատակիցներն եկան, կարիճն այլևս այնտեղ չէր: Բարեբախտաբար, թռիչքի ժամանակ տուժողներ չեն եղել: Ավիաընկերությունը խոստացել է գտնել հատվածոտանուն:

news.am



Նման նյութեր