«Նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով քրեական օրենսգրքից պլստաք, բնության օրենքից չեք պլստա… բնության դատաբազայում ոչ մի ինֆո չի ջնջվում»
Advertisement 1000 x 90

«Նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով քրեական օրենսգրքից պլստաք, բնության օրենքից չեք պլստա… բնության դատաբազայում ոչ մի ինֆո չի ջնջվում»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկսվեց նրանից, որ իրենց պրոֆիլի նկարներում պատկերված մերժիստական նկարները սկսեցին փոխել ավելի նեյտրալի: Հետո սկսեցին դադարել դեֆերամբները: Մի փոքր ժամանակ անց սկսեցին շատ նուրբ, շատ կեղծ-կառուցողական տոնով, ձևական վրդովմունք հայտնել որոշ իրադարձությունների վերաբերյալ:

Մի երկու ամիս հետո սկսեցին ընդհանուր ալիքների հետ համահունչ քննադատել: Հիմա արդեն սկսում են գրել «Նիկոլենք»՝ փորձելով տարանջատվել, յանիմ իրենք էդ «նիկոլիենց» հետ կապ չունեն: Սա մեր միջի ամենաստոր զանգվածն է. նրանք, ովքեր հրաժարվելով ընդունել սեփական սխալը և, ըստ այդմ, պատասխանատվությունը, փորձում են հերթական անգամ խուսափել սեփական կերած քաքերը մարսելուց:

Մեր հիմնական, կարևորագույն գերակայությունը պիտի լինի անել այնպես, որ էս սրիկաները չպլստան առանց քավարանն անցնելու: Խնդիրը Նիկոլը չէ, Նիկոլի հարցն արդեն փակ է: Նիկոլին Նիկոլն է պատժելու: Իրական խնդիրը սրանք են ու սրանց անդընհատ աճող բանակը…

Ես էլ սուրբ չեմ, ես էլ եմ մեղավոր ու մեղքերս երկու տարի քավել եմ՝ առնվազն Նիկոլին սատարելու մասով: Ես ապրիլի 23-ին Սերժի նկարն էի դրել պրոֆիլիս: Հիշեք սա: Նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով քրեական օրենսգրքից պլստաք, բնության օրենքից չեք պլստա… բնության դատաբազայում ոչ մի ինֆո չի ջնջվում»:

Սկսվեց նրանից, որ իրենց պրոֆիլի նկարներում պատկերված մերժիստական նկարները սկսեցին փոխել ավելի նեյտրալի: Հետո սկսեցին…

Gepostet von Artur Danielyan am Sonntag, 17. Februar 2019



Նման նյութեր