Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը օրեր առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Գործարարին՝ իրավապահների մոտ հրավիրելու պատճառը նախկինում գործած ապօրինություններն են եղել։
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարի ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Աշոտ Արսենյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ցանկալի արդյունքներ ապահովելու համար ընտրակաշառք է բաժանել։
Ընտրակաշառքը բաժանվել է Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի արդեն նախկին ղեկավար Մհեր Մովսիսյանի ձեռամբ։ Ի դեպ Մովսիսյանը հրաժարական էր ներկայացրել համայնքապետի պաշտոնից, սակայն այսօր մասնակցում է ՏԻՄ ընտրություններին։ Բացի այդ ՀՔԾ-ում Աշոտ Արսենյանը պարզաբանումներ է տվել, թե ինչպես է ձեռք բերել «Ջերմուկ» գրուպ ընկերությունը, ինչ ճանապարհներով է հարստացել։ Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ Արսենյանը ընկերությունը խլել է մեկ այլ գործարարից։ Հեղափոխությունից հետո Աշոտ Արսենյանը, ինչպես հայտնի է լքեց Սերժ Սարգսյանին, եւ «պաշտպանեց» հեղափոխականներին, այդ կերպ ցույց տալով, թե իր թիկունքում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: