Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
Advertisement 1000 x 90

Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի թիմը Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո մասնակցել է Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 24-ամյա եռացատկորդ Լևոն Աղասյանը 16.71 մ արդյունքով դարձել է առաջնության ոսկե մեդալակիր:

Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանն էլ 1500 մ վազքում ցույց է տվել 3. 44, 55 ժամանակ և գրավել է երրորդ հորիզոնականը:

Նշենք, որ այս առաջնությունում Հայաստանը ներկայացրել են նաև Արամայիս Սարգսյանը (հեռացատկ), Ռոման Ալեքսանյանը (վազք), Էլլադա Ալավերդյանը (վազք), Մարիետա Մինասյանը (ցատկ), Արտակ Համբարձումյանը (հեռացատկ), Նարեկ Ղուկասյանը (վազք), Գայանե Չիլոյանը (վազք) և Լիլիթ Հարությունյանը (վազք):

Մրցավարտից հետո մեր աթլետները տեղում շարունակում են մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22-ին:

armsport.am