Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ կապիտալը հանրային վստահության բարձր աստիճանն է, որը, սակայն, հալչում է տաք ջրերում հայտնված այսբերգի նման: Հարկ է դուրս գալ գլխապտույտ հաջողություններից, ձախություն մանկական հիվանդության դրսևորումներից, էյֆորիկ կայֆերից, նախորդ իշխանությանը հարիր զեխ բաներից, փիառ էժան խաղերից: Առանց հանրային լայն աջակցության ոչ մի իշխանություն հաջողության չի հասել, եթե նույնիսկ լավ գործեր է արել:
Իսկ հանրության աջակցությունը չկորցնելու համար պետք է իրական գործեր անել, որոնց դրական արդյունքները մարդիկ զգան իրենց մաշկի վրա: Իրավիճակը շտկելու համար դեռ ժամանակ կա, հետո ուշ կլինի: Նիկոլին փառաբանողներն այն ժամանակ լինելու են նրա վրա առաջինը քար նետողները: Դա չեմ ցանկանում, որովհետև Հայաստան երկիրն է հերթական անգամ ցնցվելու»:
Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ կապիտալը հանրային վստահության բարձր աստիճանն է,որը սակայն հալչում է տաք ջրերում…
Gepostet von Voskan Sargsyan am Montag, 18. Februar 2019