Ազատամարտիկ Մհեր Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել տեղի ունեցող զարգացումներով: Երեկ այստեղ Մատենադարան էր եկել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Այցելեց Հովհաննեսին, տեղեկացավ Հովհաննեսի առաջ քաշած պահանջների, խնդիրների մասին։
Հաշվի առնելով, որ ես հայտարարել եմ հացադուլ և միացել Հովհաննեսին, քանի որ տեսնում էի իշխանությունների լռությունը, անգործությունը, տեսնում էի թե ինչպես է անուշադրության մատնված արվեստագետը, արդեն 12 օր հացադուլ անում և իշխանությունների կողմից չկար որևէ արձագանք, աչքիս տակ ունենալով, որ հեղափոխությունից հետո իշխանությունների անուշադրության և անհետևողականության արդյունքում երկու հոգի մահացել է ինքնահրկիզումից և մեկ հոգի բանտում հացադուլից, չցանկանալով, որ պատմութունը կրկնվի, փորձեցի իմ աջակցությամբ էʹլ ավելի հանրայնացնեի ու ավելի լայն մասաների հասանելի դարձնեի խնդիրը։
Արժևորելով ՄԱՐԴՈՒՆ՝ որպես բարձրագույն արժեք։ Եվ այսօր նախարարը վերջապես որոշեց անել իր քայլը ու այցելեց Հովհաննեսին, ես համարում եմ մասամբ լուծվեց իմ բարձրացրած խնդիրը: Բայց…
Նախարարի գալով և այստեղ իր դրսևորած վարքով, մեկ այլ ավելի խորքային խնդրի հետ եմ առերեսվել։ Նախարարը արհամարհեց ինձ։
Այնպիսի տպավորություն ստեղծեց, որ առհասարակ ես այստեղ չեմ, գոյություն չունեմ, չհասկացա իր նման մոտեցման պատճառը։
Մի՞թե պատճառը այն էր, որ ես իմ հացադուլով իրեն ստիպել եմ իր ծանր տեղից վեր կենալ և հասնել այստեղ, կամ գուցե նեղսրտած էր, որ ավելի մեծ հնչեղություն ստացավ, և ավելի լայն մասաների հասանելի դարձավ իրենց անգործությունը, ինչևէ…
Ես պայքարող մարդ եմ, հայրենիքիս զինվորը, ամբողջ գիտակցական կյանքս անցկացրել եմ պայքարի դաշտում, երբեք կոմֆորմիստ չեմ եղել։ Անցել եմ պատերազմներով, քաղաքական պայքարով, բանտով, մտել եմ մահվան երախը և դուրս եկել, պայքարել եմ միշտ երբեք չգիտակցված կամ ուղղորդված պայքարի չեմ գնացել, այլ հստակ պայքարել և դասալիք չեմ եղել, չեմ լինի և այսօր։ Ես այստեղ եմ ոչ թե որպես Մհեր Մազմանյան, այլ որպես Հայրենիքի զինոր, ով կստիպի նորեկներին արժևորել մարդկային կյանքը, կյանքի իրավունքը, և երբ տեսանելի է դառնում իշխանության ներկայացուցիչի կողմից արհամարանքն՝ ուղղված իմ պայքարին, ուստի այլևս ստիպված եմ ստիպել դասալիքներին՝ հարգելու Ոչ թե Մհերին, այլ Հայրենիքի զինվորին, ազատամարտիկին, պայքարող մարդուն:
Ուստի հաշվի առնելով, նախարարի՝ որպես իշխանության ներկայացուցիչ ցուցաբերած վարքը, առաջիկայում ես հստակ պահանջներ կներկայացնեմ նաև»։
Ժողովուրդ ջան ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել տեղի ունեցող զարգացումներով: Երեկ այստեղ Մատենադարան էր եկել…
Gepostet von Մհեր Մազմանյան am Montag, 18. Februar 2019