ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական, արդարադատության մայոր Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԱՊԾ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել։ ՍԱՊԾ-ում ապօրինությունը նոր արմատներ է գցում
Ինչպես շատերդ տեղյակ եք՝ շարունակվում է ՀՀ վարչական դատարանում քննվել իմ հայցով դատական վեճը ընդդեմ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ։ 2018թ․-ի դեկտեմբերի 17-ին նշանակված էր դատական նիստ, որտեղ նիստի մեկնարկին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ շահերը ներկայացնող իրավաբան՝ Խ․Խաչատրյանը ներկայացրեց միջնորդություն հետևյալ բովանդակությամբ.
Որ այլևս ՀՀ ում գոյություն չունի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ և, որ կառույցը վերակազմակերպվել է անվանվելով ՀՀ ԿԱ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, իմ կողմից միջնորդությանը առարկություն չի եղել և միջնորդության ուսումնասիրման համար դատական նիստը հետաձգվել է։
Այնուհետև այսօր ստացել եմ մի քանի աշխատակիցների կողմից նամակ, ովքեր չեն ցանկացել սեփական անունից հանդես գալ հասկանալի պատճառներով, որ ՍԱՊԾ-ն դեռ չի վճարել 2019թ․-ի հունվար ամսվա աշխատավարձը։ Ըստ աշխատակիցների ՝ խնդիրը ՍԱՊԾ դեռևս վերջնական կարգավիճակ չունենալն է՝ այսինքն դեռ փաստացի կառավարությանն առընթեր չեն, որ կառավարությունը հաշվարկի և վճարի աշխատավարձները և ոչ էլ առանձին բյուջե ունեն։
Խնդիրն ուսումնասիրելու համար նայեցի ՀՀ կառավարության կայք էջում, որտեղ նշված է ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որի կայքն է snund.am։ Երբ հղումով գնում ես այդ կայքում գրված է, որ դա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքն է, կարծեցի ուղղակի տեխնիկական խնդիր է և ուղղակի չեն հասցրել կայքում թարմացնել կամ փոփոխել իրենց հիմնարկի անվանումը։
Այնուհետև կայքում տեսա վարչական տուգանք նշանակելու վերաբերյալ որոշումներ, մասնավորապես՝ 2018թ․-ի դեկտեմբերի 25-ի թիվ 495 որոշումը որտեղ գրված է, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ։
Ամփոփելով՝ ստացվում է, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կամ 2018թի դեկտեմբերի 17-ին է կեղծ միջնորդություն ներկայացրել դատարան կամ 2018թ․-ի դեկտեմբերի 25-ին կայացրել է ոչ իրավաչափ որոշում վարչական տուգանք նշանակելու մասին։
Դե իսկ աշխատանքային օրենսգրքով հստակ կարգավորվում է, որ աշխատավարձը գործատուն պարտավոր է վճարել մինչև աշխատած ամսվան հաջորդող ամսվա 15, և քանի որ այսօր ամսի 18-ն է ու դեռ չեն վճարվել աշխատավարձերը, ապա սա օրենքի կոպտագույն խախտում է։ Հատկանշական եմ համարում նշել, որ 1997թ․-ից այս կողմ ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատավարձի չվճարման առաջին արձանագրված դեպքն է։
Կեցցե տնտեսական հեղափոխությունը»:
ՍԱՊԾ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել։ՍԱՊԾ-ում ապօրինությունը նոր արմատներ է գցումԻնչպես շատերդ տեղյակ եք՝…
Gepostet von Narek Mantashyan am Montag, 18. Februar 2019