«Փաստինֆոյի» հավաստի աղբյուրի վկայությամբ՝ «Շաքար Սիլվան»՝ նույն ինքը` Սիլա Համբարձումյանը, Դուբայի Շեյխին ներկայացել է որպես նախագահի քույր: Բնականաբար, հարց է ծագում՝ ինչո՞ւ: Դե հավանաբար, այս դեպքում կաշառք տալով սեփական բիզնեսի հարցերը չէր կարող լուծել, ուստի ոչ դես, ոչ դեն, ոտքի վրա որոշում է շեյխին ներկայանալ որպես Հայաստանի նախագահի քույր, թե ՝ եկեք համատեղ բիզնես անենք:
Շեյխի բախտը բերում է՝ բանը չի հասնում Սիլվայի հետ բիզնես անելուն, քանի որ մեր հայրենակիցներից մեկի մոտ երբ պատմում է, թե նախագահի քրոջ հետ է վերջերս ծանոթացել, որն առաջարկել է համատեղ բիզնես հիմնել, Դուբայում ապրող մեր հայրենակիցը նախ՝ զարմացել է Սիլվայի այդ մեծ ստի վրա, ապա՝ Շեյխին հայտնել, որ Հայաստանի նախագահը քույր չունի, երեք եղբայր են, զգուշացնելով նրան՝ հեռու մնալ այդ վտանգավոր տիկնոջից:
Հիմա, մեկը չկա՞ր մերոնց էլ զգուշացներ…
Հ.Գ. Նշենք, որ Սիլվա Համբարձումյանն այն կինն է, ով պարբերաբար հայտարարություններ է անում տարբեր տարիներին տարբեր պաշտոնատար անձանց կաշառքներ տալու մասին, ու հենց նրա ցուցմունքների հիման վրա է ՀՔԾ-ն մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեղադրանքներ առաջադրել: