
Հայաստանի գրողների միության հարևանությամբ՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով տեղի ունեցավ ֆլեշմոբ:
«Արմենպրես»–ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության մշակութային բաժնի պատասխանատու Կարինե Մեսրոպյանն ասաց, որ միջոցառման մտահաղացումը միության անդամներինն էր: «Միջոցառման հիմնական նպատակը պարզելն էր, թե մարդիկ գիտե՞ն, արդյոք, օրվա խորհուրդը, գիտե՞ն Հովհաննես Թումանյանից որևէ տող: Ուրախալի է, որ անցորդներն արտասանում էին»,-ասաց նա:
Գրողների միության մոտ հավաքված գրողները անցորդներին իրենց մակագրությամբ գրքեր էին նվիրում և ոչ միայն իրենց ստեղծագործությունները:
Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: