Մարինե Մանուչարյանը հրապարակոել է Ելենա Գրիգորյանի գրառումը..
«Բարի օր։ Երեկ մի վախենալու իրավիճակի մեջ եմ հայտնվել։ Ուզում եմ կիսվել ձեզ հետ…
Երեկ երեկոյան ժամը ~ 21։00 կողմերը մեքենաս լիցքավորեցի, շարժվեցի մի 50 մետր, հեռախոսս զանգեց, կանգնեցի որ խոսեմ ( մեքենա վարելիս հազվադեպ եմ խոսում հեռախոսով, մանավանդ մութ ժամանակ)։ Հեռախոսով էի խոսում, մեքենայիս լույսերը վառած, «խոդի» տված, երեք հանցագործ միանգամից մեքենայիս բոլոր դռները ուզեցին բացել, ամեն մեկը մի կողմից…
Աստծուց էր, որ ես ունեմ սովորություն՝ մեքենաս նստելուն պես դռները ներսից փակելու( երևի շատ թրիլլեր ֆիլմեր նայելուց է):
Հ.Գ. եթե ես չունենայի այդ սովորությունը, միգուցե հիմա չլինեի… Զգույշ եղեք աղջիկներ։ Աստված պահապան բոլորիս»: