
Հայաստանում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի շախմատը կրթական համակարգում հանձնաժողովը և Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը 2019 թ. մայիսի 7-8-ը կազմակերպում են միջազգային կոնֆերանս Հայաստանում՝ «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով: