Forbes-ն ընդգրկել է Գրիզմանին և Կանտեին ամենաազդեցիկ եվրոպացիների ցուցակում
Advertisement 1000 x 90

Forbes-ն ընդգրկել է Գրիզմանին և Կանտեին ամենաազդեցիկ եվրոպացիների ցուցակում

Forbes-ը ներկայացրել է 30 ամենաազդեցիկ եվրոպացիներին, որոնք դեռ չեն հատել 30 տարեկանի շեմը:

«Սպորտ և գեյմինգ» բաժնում ընդգրկվել են երկու ֆրանսիացի ֆուտբոլիստներ` Նգոլո Կանտեն («Չելսի») և Անտուան Գրիզմանը («Աթլետիկո» Մադրիդ):

Forbes-ը ամեն տարի ներկայացնում է «30-ից 30» վարկանիշային ցուցակը, որում ընդգրկվում են արվեստի, շոու-բիզնեսի, գիտության և մյուս ոլորտների ամենաազդեցիկ և հեռանկարային ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Գրիզմանն ու Կանտեն Ֆրանսիայի ընտրանու կազմում դարձել են Աշխարհի չեմպիոն:

armsport.am