
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտենում է Տիեզերական ուժեր ստեղծելու իր նպատակին, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք առանձին ինքնուրույն միավոր կդառնան՝ գրում է AP-ն։
Տիեզերական ուժերը սկզբնապես կստեղծվեն որպես ՌՕՈՒ-ի մաս, սակայն ապագայում կարող են առանձին ռազմական վարչություն դառնալ։ Այսպիսի առաջարկություններ են ներառված այն փաստաթղթում, որը Թրամփը պատրաստվում է ստորագրել։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Տիեզերական ուժերն անհրաժեշտ են տիեզերքում ԱՄՆ-ի տիրապետությունն ապահովելու համար։ Որոշ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել դրանց անհրաժեշտության և պոտենցիալ ծախսերի մասին։