ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տեղի ունենում՝ հոսանքի վճարի կոմունալ հաշիվների հետ։
Բնավ չեմ պնդում, որ ինչ որ «մոխրագույն» սխեմաներ են կիրառվում, սակայն փաստացի անցած ամսվա հոսանքի վճարներն այս ամսվա վճարներից բավականին տարբերվում են՝ նկատվում է անհամեմատ աճ։
Օրինակ, ես իմ երկու սենյականոց բնակարանի հոսանքի օգտագործման համար, դեկտեմբեր ամսին վճարել էի մոտավորապես՝ երեսուն հազար դրամ, իսկ հունվար ամսվա համար՝ հիսուն հազար դրամից ավելի։
Միանշանակ չեմ կարող ասել, որ եղանակը կտրուկ ցրտել էր հունվար ամսին և տան ջեռուցումը կրկնապատկվել էր։
Մի խոսքով տարօրինակ է…
Եթե նմանատիպ «տարօրինակություններ» Ձեզ ևս հանդիպել են, ապա արձագանքեք, փորձենք իրավիճակը հասկանալ»։
Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ որ շատ զարմանալի բաներ են տեղի ունենում՝ հոսանքի վճարի կոմունալ հաշիվների հետ։…
Gepostet von Arman Abovyan am Montag, 18. Februar 2019