Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված», «վճար», «հատուկ նպատակով», «հատուցում»… Ի՞նչ իմաստ ունի՝ «Ալեքսանդր Սարգսյանը կամավոր պետությանն անհատույց փոխանցել է 18.5 միլոն դոլարին համարժեք գումար» ձևակերպումը, որը հաստատվել է «ՀՀ կառավարության աշխատակազմից»: Կոնկրետ ո՞ւմ, և որպես ի՞նչ է կամավոր և անհատույց փոխանցվել՝ ՀՀ կառավարությա՞նը, ՀՀ պետբյուջե՞, «բարեգործությո՞ւն», «բարի կա՞մք», «անօրինական յուրացրած գումարների մի մասի վերադա՞րձ»…
Այս անորոշ «կամավոր անհատույց փոխանցումը» կաշառքի զգացողություն է թողնում: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված, և նա «կամավոր» ու «անհատույց» փոխանցումնե՞ր է անում «իր սիրելի պետությանը»:
Ինչո՞ւ, օրինակ, այս մեծ բարեգործը «կամավոր» և «անհատույց» փոխանցում չի արել համահայկական վերջին դրամահավաքին, բայց արել է «պետությանը»: Պետությունն ընդունո՞ւմ է գողություների մի մասը «կամավոր» և «անհատույց» փոխանցելու երևույթը, այս «անհատույցի» դիմաց ոչինչ չի՞ հատուցելու: Օրինակ՝ մեղքերի թողություն: Կամ՝ ինչ-որ կոնկրետ հանցագործության թողություն: Պետությունը ես եմ, պետությունը ՀՀ քաղաքացիներն են, նա ՀՀ պետությանը կամավոր և անհատույց ոչինչ չի փոխանցել, կոնկրետ ո՞ւմ կամ պետության ո՞ր կառույցին է փոխանցել:
«Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված», «վճար», «հատուկ նպատակով», «հատուցում»… ՀՀ կառավարության աշխատակազմը կարո՞ղ է «կամավոր անհատույց փոխանցում» բառերի չակերտները բացել»:
"Պետություն", "կամավոր", "անհատույց", "փոխանցում" բառերի տակ ես կարդում եմ "իշխանություն", "պայմանավորված", ՛՛վճար՛՛,…
Gepostet von Hranush Kharatyan am Dienstag, 19. Februar 2019