«Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է». Այսօր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է». Այսօր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է

Այսօր՝ փետրվարի 21-ին, կապիտան Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է: Մի առիթով կապիտան Ստեփանյանը պատմել է.
«Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է: Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում. իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ… ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվիր…

Ամենահավանական վտանգի ժամանակ անգամ դու չես մտածում մահվան մասին: Դու ու մահը երբեք չեք հանդիպում: Երբ ականը պայթեց, ու ես հասկացա, որ ձեռքս ու ոտքերս չկան, երբ երեքուկես լիտր արյուն կորցնելուց հետո զգում էի, որ գիտակցությունս ուր որ է կմարի, մեկ է՝ կյանքին հրաժեշտ չէի տալիս, ապրելու մասին էի մտածում:

Բայց կա մի բան՝ երբ վտանգը միշտ կողքիդ է, երբ մասնագիտության բերումով ռիսկը առօրյայիդ մասնիկն է, թերևս ենթագիտակցորեն կյանքիդ յուրաքանչյուր օրը համարում ես բախտից տրված նվեր ու ուզում ես գեղեցիկ ապրել, ուզում ես շատ բան հասցնել: Մի տեսակ շտապում ես… շտապում ես սիրել, արարել, վայելել, տալ…»:

Փառք ու պատիվ մեր հերոսին: Թող ուժն անսպառ լինի, կամքը՝ անկոտրում:

hayinfo.info



Նման նյութեր