Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքել է հայկական անօդաչուի կորստի մասին լրատվությունը. news.am
Advertisement 1000 x 90

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքել է հայկական անօդաչուի կորստի մասին լրատվությունը. news.am

Սահմանին հանգիստ է։ Որևէ միջադեպ, որը արժանի լիներ ուշադրության, չկա։ Այս մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ընդունելությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական կողմից տարածված այն լրատվության հետ, թե իբր իրենք հայկական անօդաչու են խփել, քանի որ այս հարցը ԼՂՀ ՊԲ պատասխանատվության ոլորտում է։

Ընդ որում, Դավթյանը հայտարարեց, որ անձամբ իրեն հայտնի չէ հայկական կողմի որևէ թռչող սարքի կորստի մասին։

news.am