ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան ր էջում գրել է. «Պետբյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանասավորումը ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի պահանջն է, ըստ որի, ՀՀ ԱԺ վերջին ընտրություններում 3 տոկոս և ավել քվե ստացած կուսակցություններին ֆինանսական աջակցություն է հատկացվում: Ի դեպ, պետբյուջեում նախատեսված ընդհանուր գումարը վերջին տարիներին մշտապես գրեթե նույնն է եղել՝ 100 միլիոն դրամի սահմաններում, ինչը համամասնորեն բաշխվել է համապատասխան քաղաքական ուժերի միջև, ըստ նրանց ստացած քվեների թվի:
Օրինակ, 2017-ին 101 մլն է եղել, 2018-ին 103,6 մլն»:
Պետբյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանասավորումը ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի պահանջն է, ըստ որի, ՀՀ ԱԺ…
Gepostet von Vahagn Hovakimyan am Donnerstag, 21. Februar 2019