Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը
Advertisement 1000 x 90

Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004-ից մինչև 2012 թվականը երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձևի նախագիծը, որը պատրաստել էին ընդդիմադիրները: Այդ մասին ասված է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ:

Բանաձևի նախագիծը պատրաստել էր «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը: Բացատրական գրության մեջ նշվում է, որ՝ բանաձևի նպատակը «Միասնական ազգային շարժման» կառավարման տարիներին Վրաստանում հաստատված ռեժիմը «հանցավոր ու անձնիշխանական» ճանաչելն է, ինչպես նաև արդարության վերականգնումը, հանցագործությունների հետաքննումը և մեղավորներին պատժելը: Նախագծի համաձայն՝ դատախազությանը հանձնարարվում էր վեց ամսվա ընթացքում ավարտին հասցնել նախկին իշխանության ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրեական գործերը:

Փետրվարի 21-ին անցկացված քվեարկության արդյունքում բանաձևը պաշտպանել է 45 խորհրդարանական, դեմ են քվեարկել 16-ը: Ընդամենը խորհրդարանն ունի 150 պատգամավոր:

«Մենք, ընդհանուր առմամբ, պաշտպանում ենք բանաձևի բովանդակությունը, ինչես նաև այն կարծիքը, որ 2004-2012 թվականների ռեժիմը հանցավոր էր: Սակայն մենք դիտողություններ ունենք բանաձևւի իրավական մասի վերաբերյալ: Եթե այդ մասը վերանայվի, ապա մենք պատրաստ ենք վերստին քննարկել նման բանաձևի ընդունումը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, որի խոսքը մեջբերված է օրենսդիր մարմնի կայքում զետեղված հայտարարության մեջ:



Նման նյութեր