
«Ոմանք ընդունել են կուզիկի կարգավիճակ ու խաղաղություն են մուրում՝ մեզ էլ պարտադրելով խոնարհ լինել: Այո՛, ես ուզում եմ խաղաղություն, բայց չեմ խնդրելու, այլ պարտադրելու եմ: Ես խաղաղություն եմ պարտադրելու իմ մարտունակ բանակով, իմ զինվորի հզորությամբ, իմ ուժեղ պետությամբ: Հաղթող ազգը չի կարող սրանից տարբերվող դիրքորոշում ունենալ:
Մենք մեջք ծռելու իրավունք չունենք, մենք ազատագրել ենք մեր հողերն ու դեռ էլի ազատագրելու տարածքներ ունենք: Սա է մեր օրակարգը»: