Սերենա Ուիլյամս. Ալեքսիս Օհանյանի կինն անձամբ է վճարել շատ թանկ հյուրանոցային համարի համար, նաև սելֆի է արել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սերենա Ուիլյամս. Ալեքսիս Օհանյանի կինն անձամբ է վճարել շատ թանկ հյուրանոցային համարի համար, նաև սելֆի է արել

37-ամյա Սերենա Ուիլյամսը նեղ ըներական շրջապատում է եղել (նրան Մեգան Մարքլը հրավիրել էր «baby shower» ավանդական երեկույթի՝ ի պատիվ երեխայի, որը շուտով լույս աշխարհ կգա)։

Տոնը կազմակերպվել էր The Mark Hotel հեղինակավոր 5 աստղանի հյուրանոցում։ Պենթհաւոսի արժեքը՝ 5 ննջասենյակ, դահլիճ միջոցառումների համար, 6 լոգասենյակ, ձմեռային այգի, մեկ օրվա համար կազմել է 75 հազար դոլար։

Ալեքսիս Օհանյանի կինը լուսանկար է հրապարակել շքեղ սենյակներից մեկի լոգասենյակից, որը համարվում է ԱՄՆ-ի ամենաթանկ հյուրանոցային համարը։

Հարողորդվում է, որ համարի համար վճարել է հենց Ուիլյամսը։

Քենինգսթոնյան պալատի ներկայացուցիչները պնդում են, որ ճամփորդությունը մասնավոր բնույթ է կրել և բրիտանացի հարկատուների հաշվին չի վճարվել։

Մեգանը Նյու Յորք մեկնել է մասնավոր ինքնաթիռով։ Ամենահամեստ հաշվարկներով՝ նրա 6-օրյա հանգիստն ԱՄՆ-ում արժեցել է կես մլն դոլար։

news.am