Բրեդ Փիթը երեխաների խնամակալության հարցում Ջոլիի հետ հավասար իրավունքներ չի ստանա. AP
Advertisement 1000 x 90

Բրեդ Փիթը երեխաների խնամակալության հարցում Ջոլիի հետ հավասար իրավունքներ չի ստանա. AP

Հոլիվուդի աստղ Բրեդ Փիթը եւ նրա կինը՝ Անջելինա Ջոլին, որի հետ նրանք դատավարության մեջ են ապահարզանի շուրջ, համաձայնության են եկել, թե ում հետ են ապրելու իրենց վեց երեխաները: Ըստ Associated Press-ի՝  դերասանը կնոջ հետ հավասար իրավունքներ չի ստանա, նա կարող է սոսկ այցելել երեխաներին:

AP-ն նշում է, որ ունի դրա վերաբերյալ Ջոլիի ներկայացուցիչների հայտարարությունը: Փաստաթղթի համաձայն՝ դերասանները համաձայնության են եկել հոկտեմբերի վերջին, կոնսուլտացիաներին մասնակցել են դեռահասների խնամքի մասնագետներ: Փիթի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել ստացված տեղեկատվությունը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Փիթը դատարանին խնդրել Է իրեն երեխաների նկատմամբ խնամակալության նույնպիսի իրավունքներ տրամադրել, որոնք ներկայում ունի Ջոլին: Դերասանը դժգոհել Է, որ բոլոր վեց երեխաներն ապում են իր կնոջ հետ, իսկ ինքը սոսկ կարող է այցելել նրանց:

Զույգը միասին ապրել Է տասը տարի եւ ամուսնացել միայն 2014 թվականի օգոստոսի 23-ին: 52-ամյա Բրեդ Փիթը եւ 41-ամյա Անջելինա Ջոլին ունեն 8-ից 15 տարեկան վեց երեխաներ, որոնցից երեքը հոգեզավակներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: