ԱՄՆ Չիկագոյի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի ամերիկացի երգիչ Ար Քելլին (R. Kelly)՝ կապված սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքների հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Չիկագոյի շրջանային դատախազությունը սեռական բռնության մեղադրանք էր առաջադրել երգչի դեմ: Նշվում է, որ 1998-2010 թվականների ընթացքում Ար Քելլիի սեռական ոտնձգությունների հետևանքով 4 մարդ է տուժել, որոնցից երեքն անչափահասներ են:
Երգիչը նախկինում բազմիցս հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները: