Հրաչյա Ռոստոմյանը և սպորտի նախարարության մասնագետները ֆիզկուլտուրայի դասաժամեր կանցկացնեն հանրակրթական դպրոցներում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հրաչյա Ռոստոմյանը և սպորտի նախարարության մասնագետները ֆիզկուլտուրայի դասաժամեր կանցկացնեն հանրակրթական դպրոցներում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և նախարարության մասնագետները ֆիզկուլտուրայի դասաժամեր կանցկացնեն հանրակրթական դպրոցներում:

Ֆիզկուլտուրա առարկայի կարևորության, դրա դասավանդման վերահսկողության, դասերի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, նախարարի տեղակալները և անձամբ նախարարը ֆիզկուլտուրայի դասեր կանցկացնեն հանրապետության հանրակրթական դպրոցներում:

unnamed

Առաջին դասը տեղի է ունեցել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի № 7 ավագ դպրոցում, որի 10-րդ դասարանցիների ֆիզկուլտուրայի դասը վարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Վահրադյանը: Նա ֆիզկուլտուրայի դասաժամ է անցկացրել նաև Արթիկի № 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանցիների հետ:

Դասաժամի ընթացքում աշակերտները ծանոթացրել են նաև բասկետբոլի խաղային հմտություններին: Դասերից հետո Լ. Վահրադյանը դպրոցներին նվիրել է բասկետբոլի գնդակներ:

Այցի շրջանակում վարչության պետի պաշտոնակատարը եղել է նաև «Արթիկի № 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում և դպրոցին նվիրել մարզագույք: