Արցախի ճակատագիրը որոշողը միայն արցախցին չէ։ 24TV– ի հետ զրույցում նման կարծիք հատնեց կինոռեժիսոր, սցենարիստ Արշակ Զաքարյանը։ Նա համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ, թե՝ նրան Արցախի ժողովուրդը չի ընտրել, նրանց փոխարեն չի կարող որոշել։
«Դա սխալ մոտեցում է։ Բա, արցախյան ազատամարտի զոհերը, նրանց չեն հարցնո՞ւմ, նրանք չունե՞ն ասելիք, ազատամարտիկները չունե՞ն ասելիք։ Ես համաձայն եմ, որ Արցախից էլ ներկայացուցիչ լինի, բայց սա հայկական հարց է, և ազգը որոշեց Արցախի ճակատագիրը, ազգն էլ պատասխանատու է»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։