«Այսպես որ շարունակվի, ապա հույս կա, որ Նիկոլ Փաշինյանը դառնա լուրջ քաղաքական վերլուծաբան՝ քաջատեղյակ մեր ներքին բոլոր խնդիրներին»
Advertisement 1000 x 90

«Այսպես որ շարունակվի, ապա հույս կա, որ Նիկոլ Փաշինյանը դառնա լուրջ քաղաքական վերլուծաբան՝ քաջատեղյակ մեր ներքին բոլոր խնդիրներին»

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդիմադիր Փաշինյան գործչի շուրթերից ես ոչ մի անգամ չեմ լսել մեր իրականության խորքային վերլուծության նշույլներ անգամ, բայց ահա վարչապետ դառնալուց հետո, երբ պետության բոլոր խնդիրները դրվեցին նրա առջև ու նա հասկացավ, որ մեր ժողովրդի առկա մենթալիտետով հնարավոր չէ երկրում նշանակալի վերափոխումներ անել, սկսեց խոսել խորքային պատճառների որոշ դրսևորումների մասին:
Սա մեծ առաջընթաց է:

Այսպես որ շարունակվի, ապա հույս կա, որ նա դառնա լուրջ քաղաքական վերլուծաբան՝ քաջատեղյակ մեր ներքին բոլոր խնդիրներին: Ու երբ կրկին դառնա ընդդիմադիր գործիչ, ապա կկարողանա ստեղծել իր ասած ինստիտուցիոնալ ընդդիմությունը և համակարգային փոփոխությունների ռեալ առաջարկ անել ժողովրդին:

Այ, այդ ժամանակ նրան օգտակար կլինի օգոստոսի երեքին նրան ուղարկված իմ նամակը»:

Ընդդիմադիր Փաշինյան գործչի շուրթերից ես ոչ մի անգամ չեմ լսել մեր իրականության խորքային վերլուծության նշույլներ անգամ,…

Gepostet von Պեպանյան Արծրուն am Samstag, 23. Februar 2019