Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մայ Աթոռը Աննա Հակոբյանի հիմնադրամին 43 միլիոն դրամ է փոխանցում այն ամսաթվով, որի նախորդ օրը Կաթողիկոսը հարձակման է ենթարկված լինում խաժամուժի կողմից, իսկ Պետությունը պաշտպանած չի լինում նրան: Մեկ այլ ընկերություն (անունը հատուկ չեմ նշում) նորից մեծ գումար է փոխանցում տիկին Հակոբյանի հիմնադրամին այն օրը, որի նախրդ օրը ՊԵԿ-ի կողմից տուգանվում է:
Շատ հետաքրքիր «համընկնումներով» «նվիրատվություններ» են, որոնք կհետաքննենք ու կարծում եմ շատ հետաքրքիր իրողություններ ի հայտ կգան արդյունքում:
Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչեր են պարզվելու ապագա իշխանափոխությունից հետո ու աչքիս Աննա Հակոբյանն էլ է պետական ռեկետի հոդվածով անցնելու»:
https://www.facebook.com/samsonyan.narek/posts/2271782156218263