Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները մտադիր են ակցիան շարունակել կառավարության և ԱԺ-ի դիմաց. shantnews.am
Advertisement 1000 x 90

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները մտադիր են ակցիան շարունակել կառավարության և ԱԺ-ի դիմաց. shantnews.am

Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնող Կենդանասերների նախաձեռնող խմբի պահանջը չբավարարվեց: Նրանք առավոտից հավաքվել էին քաղաքապետարանի շենքի առջև` Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով, ցանկանում էին հանդիպել Երևանի քաղաքապետի հետ: Սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը հայտնեց, որ կարող են հանդիպել միայն փոխքաղաքապետի հետ, ինչը նրանց չգոհացրեց:

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետը չափազանց զբաղված է, ժամանակ չտրամադրեց ընդունելու կենդանասերներին, հավանաբար կենդանասերները չունեն այդքան ձայնի իրավունք, մեր ձեռնարկած բոլոր ջանքերը Երևանի քաղաքապետարանում արդյունքի չեն հասնում, ցավում ենք, որ մեզ մասնակից չդարձրեց այս պրոցեսներին»,-հայտարարեց նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը:

Ապա նա հայտարարեց, որ իրենք դադարցենում ենք քաղաքապետարանի առջև ակցիաները և կշարունակեն այլ պետական կառույցների առջև:

«Կդիմենք համապատասխան այլ կառույցների: Հույս ունենք, որ և՛ պարոն վարչապետին, և՛ Ազգային ժողովին ավելի լսելի կլինեն մեր ձայները: Դատական ատյանների դիմել ենք աշխատանքի վերականգմման համար, դադարեցնում ենք, կհանդիպենք այլ կառույցներում»,-ասաց նա:

Կենդանասերների նախաձեռնող խումբը ստեղծվել է Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցների ջանքերով: Խմբի անդամների թիվը հասնում է 150-200-ի:

shantnews.am