
Վերջին օրերին սոցցանցերում ակտիվորեն տարածվում է տեղեկություն, ըստ որի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը ցանկանում է անօրինական կերպով Միրզոյանի անվան N 5 երաժշտական դպրոցի տնօրեն նշանակել Ազգային ժողովի փոխնախագահ, ՔՊ կուսակցության անդամ Լենա Նազարյանի տալին՝ Մարիամ Բաբայանին։ Վերջինս մասնագիտությամբ հոգեբան է և որևէ կապ չունի երաժշտության հետ։
Տեղեկությունը ճշտելու համար ArmDaily.am-ը կապ հաստատեց Գևորգ Բաբայանի հետ, ով հերքեց տարածված լուրերը․ «Եթե ուզերի, կնշանակեի, բայց նման բան գոյություն չունի»։