Քիմ Քարդաշյանը շոկի է ենթարկել համարձակ սանրվածքով և մազերի արտասովոր գույնով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը շոկի է ենթարկել համարձակ սանրվածքով և մազերի արտասովոր գույնով

38-ամյա Քիմ Քարդաշյանը հերթական անգամ հաստատել է երկրպագուների կարծիքը, ովքեր նրան «էպատաժի թագուհի» են համարում։ Ռեալիթի-շոուի աստղը, ով պաշտում է համարձակ էքսպերիմենտներ, մազերը կարմիր գույնի է ներկել։

Քանյե Ուեսթի կինը սիրում է մազերը ներկել ամենաարտասովոր գույներով։ Նա մազերը ներկել է նաեւ նեոնային կանաչ գույնով, եղել թե շիկահեր, թե թխահեր։

Փորձված երկրպագուներին, սակայն, զարմացրել է Քիմի նոր կերպարը, որը հայուհին ներկայացել է Stories բաժնում։ Քիմը կտրել է երկար մազերը, ընտրել կարե սանրվածք եւ մազերը ներկել կարմիր գույնով։ Լուսանկարում Քիմը ցուցադրում է նոր կերպարը՝ կոնֆետը բերանին։

Քիմը թափանցիկ կարմիր վերնազգեստ է կրում, որը ցուցադրում է նրա կուրծքը։ Երկրպագուները հիացած են Քիմի կերպարով, սակայն հույս ունեն, որ շուտով «դասական» Քիմը կվերադառնա։

style.news.am