Աշխարհում վերջին տարիներին սովորել են պանիր պատրաստել կաթի փոշուց և բուսայուղից։
Այս «նորամուծությունը» բոլորս համով ենք զգում։ Ինչո՞ւ են այն մեզ հրամցնում։
Ո՞ր է պատճառը. հարկայինի հետ հաշվարկները։ Փոշին և կաթնային յուղի փոխարինիչը պանրագործները գործարարներից են գնում։ Իսկ բնական կաթը` գյուղացուց (տոհմաբուծական տնտեսություններ Հայաստանում չկան)։ Գործարարներին կարելի է ԱԱՀ–ով վճարել։ Իսկ գյուղացու պարագայում դա չի կարելի։ Ժամանակին գյուղացիներին ազատեցին ԱԱՀ–ից, նրանց կյանքը թեթևացնելու համար։ Սակայն օրենքում չլուծված հարցեր կան, որոնք կարող են հարված հասցնել գյուղացիներին։ Վտանգ կա, որ այս գարնանը նրանք կաթի դիմաց քիչ գումար կաշխատեն։
Սակայն այս համեղ պատմության մեջ փոքր–ինչ «դժվարամարս» խնդիր է մնացել։ Հում կաթը ազատված է ԱԱՀ–ից։ Իսկ մթերքները (պաստերացված կաթը, կաթնաշոռը, պանիրը և այլն)` ոչ։ Դրանք ամբողջությամբ հարկվում են, այդ թվում այն կաթի համար, որը պարունակում են։
Իսկ ինչ է ԱԱՀ–ն։ Դա այն հարկն է, որը մենք վճարում ենք ապրանքի մեջ մտցրած հավելագնի դիմաց։ Խանութը, որը (օրինակ) հաց է վաճառել, ԱԱՀ է վճարում բոլորի համար. և՛ փռի, և՛ ալրաղացի։ Սակայն հետո խանութը նրանցից հետվերադարձ է ստանում։ Երեխաների լեզվով ասած՝ «նրան գնդակ են տալիս, իսկ նա գլխի վրայով այն հետ է տալիս» շղթայով։
Սակայն ահա շղթան հասավ կաթի գործարանին։ Նա ստանում է «գնդակը», իսկ այն փոխանցելու մարդ չունի։ Չէ՞ որ գյուղացին ԱԱՀ չի վճարում։ Պանրագործը մնում է «գնդակը» ձեռքին և ստիպված է ԱԱՀ վճարել և՛ իր համար, և՛ գյուղացու։
Այդ հարցը հերթական անգամ արտադրողներն ու չինովնիկները քննարկել են «Ռազմավարական զարգացման գործակալության» աջակցմամբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կազմակերպած սեմինարի ժամանակ։
«Ինչ է ԱԱՀ–ն։ Ավելացրած արժեքի հարկ։ Այդ դեպքում թույլ տվեք մեզ վճարել մեր ավելացրած արժեքի հարկը։ Իսկ դուք ստիպում եք մեզ վճարել մյուսների համար», – հայտարարել են արտադրող–կաթնավաճառները։
Թեև հարցը միայն նրանց չի վերաբերվում, այլև բոլոր նրանց, ովքեր աշխատում են «հայկական հողի բարիքներով». նրանց, ովքեր տոմատի մածուկ, սմբուկի խավիար, կոմպոտ կամ հյութեր են արտադրում։ Եվ եթե գինու և կոնյակի հարցում խնդիրն այդքան էլ սուր չէ (բարձր մարժայի պատճառով), ապա «սթափ» մթերքների պարագայում ամեն ինչ ավելի բարդ է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am