Հայաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով աշխատանքային այցով Մոսկվայում է:
«Բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Սակայն ստիպված եմ ցավով փաստել, որ չնայած երկու երկրների միջև առկա դաշնակցային հարաբերություններին, մեր որոշ ռուս գործընկերներ Բաքվում տառացիորեն երեկ մասնակցել են հակահայկական ակցիայի»,- նշել է Ա. Միրզոյանը: