Ինչպես գրում է hraparak.am-ը՝ ձևավորվել է հեռուստատեսային և ռադիոյի մրցութային նոր հանձնաժողով, որն ընտրելու է Հանրային ռադիոյի նոր տնօրեն։ Հանձնաժողովի կազմում են Մերուժան Տեր-Գուլանյանը, Լևոն Գալստյանը, Սարգիս Նաջարյանը, Երվանդ Երզնկյանը, Մարատ Օրդյանը։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի հրաժարականից հետո։ Լևոն Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մի քանի օր է, ինչ ձևավորվել է այդ հանձնաժողովը։
Մեր հարցին, թե Հանրային ռադիոյի տնօրենի հավանական թեկնածու է համարվում Ստեփան Զաքարյանը, Լևոն Գալստյանն արձագանքեց․ «Կնայենք, հանձնաժողովը կքննարկի, ես չեմ կարող հաստատել, պետք է սպասենք, տեսնենք, թե ովքեր են ներկայացնում հայտեր։ Կարծում եմ, որ կընտրվի լավագույնը, որը համապատասխանում է հայտարարության մեջ նշված չափանիշներին։ Մինչև մարտի 4-ն է հայտերի ընդունման ժամկետը, իսկ մարտի 5-ին հանձնաժողովը կքննարկի ներկայացրած հայտերը»։ Իսկ մինչ օրս հայտ են ներկայացրել Ստեփան Զաքարյանը, Տիգրան Հարությունյանը, Արթուր Իսպիրյանը, Մհեր Մարգարյանը, Իրինա Բարսեղյանը, Հովհաննես Թովմասյանը, Դիաննա Հարությունյանը, Գրիգոր Նազարյանը, Լավրենտի Միրզոյանը։