Դավիթ Սանասարյանը ՊՎԾ-ում պաշտոններ է տալիս իր ազգականներին. politik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դավիթ Սանասարյանը ՊՎԾ-ում պաշտոններ է տալիս իր ազգականներին. politik.am

Փետրվարի 25-ի երեկոյան մի քանի լրատվականներ գրեցին, որ  Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ վարչության պետեր Ադյան եղբայրներին:

Այս միջադեպը հետաքրքիր իրավիճակ բացահայտեց։ Պարզվեց Դավիթ Սանասարյանը իր ղեկավարած կառույցում երկու հարազատ եղբայրների նշանակել է ամենաբարձր պաշտոնների։ Սա իրապես չտեսնված երևույթ է և աննորմալ իրավիճակ քաղաքակիրթ աշխարհի տեսանկյունից; Հետաքրքիր է Սանասարյանը նման նշանակումներ տեսել է իր այցելած եվրոպական երկրներում, կամ ԱՄՆ-ում։

Բայց պարզվում է սա ամենը չէ՝ Դավիթ Սանասարյանը իր ղեկավարած կառույցում պաշտոնների է նշանակում նաև իր ազգականներին։ Նրանցից մեկը Արայիկ Հովհաննիսյանն է։Նա Դավիթ Սանասարյանի հորեղբոր աղջկա որդին է։ Ըստ մեր աղբյուրների նա բարձր պաշտոն է զբաղեցնում կառույցում։ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում ևս նշված է, որ աշխատում է ՊՎԾ-ում, սակայն կոնկրետ պաշշտոն նշված չէ։ ՊՎԾ կայքն էլ վերակառուցման փուլում է ու այնտեղից անհնար է նման տեղեկատվություն ստանալ, իսկ ՊՎԾ մամուլի ծառայությունը չի պատասխանում լրատվամիջոցի զանգերին, որպեսզի իրավիճակն առավել հստակ դառնա։

Մի բան հստակ է՝ Դավիթ Սանասարյանը իր աշխատանքով և կադրային քաղաքականությամբ տապալել է կառույցի աշխատանքը ու եթե իշխանությունները իրապես ցանկանում են, որ պետական վերահսկողություն իրականացվի, ապա պետք է հրաժարվեն դիլետանտներից։ Հակառակ պարագայում կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ։

politik.am