
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն արդեն ծանոթանում է միավորվող նախարարություններում առկա գործընթացներին, որոնք պետք է գտնվեն իր ենթակայության տակ:
Հարությունյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Երեք նախարարությունների մասով, որոնք պետք է միավորվեն, ըստ էության, ես որոշակի գործողություններ անում եմ։ Ծանոթանում եմ այն գործընթացներին, որոնք կան դրանցում»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ այդ միավորումների արդյունքում կրճատումներ, ըստ էության, չեն լինելու: «Միավորումները լինելու են, հետո մենք ներսում կնայենք, թե ինչ գործառույթներ կան, որքան մասնագետ է պետք այդ գործառույթների համար»,-նշեց Հարությունյանը: