ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեխաների կորելու համար առաջին պատասխանատուն ծնողներն են: Ընդամենը պահանջվում է երեխայի նկատմամբ առավել ուշադիր լինել, տեղյակ լինել՝ որտեղ է, ում հետ է շփվում և ինչ հետաքրքրությունների շրջանակ ունի: Իսկ մեղադրել ոստիկանությանը, թե՝ այս ինչ է կատարվում, այս ինչքան երեխա է կորում, ուղղակի անհեթեթ է, մանավանդ, որ վերջին մի քանի օրում կորած 4 երեխաները, կարճ ժամանակում, հայտնաբերվել են և հենց ոստիկանների կողմից»։