էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարում է, որ այսօր Իրան֊Հայաստան գազամուղի հզորության կեսն ենք օգտագործում, տեսնես տեղյա՞կ է, որ գազամուղի թողունակությունը տարեկան 2,3 մլրդ խմ է, մինչդեռ դրանով Հայաստան է ներկրվում տարեկան ընդամենը 350֊400 մլն խմ։ Հաստատ որ կեսը չէ։
Երբ նույն նախարարը հայտարարում է, որ Իրան֊Հայաստան գազամուղն ունի տարանցիկային մեծ ներուժ, տեսնես տեղյա՞կ է այդ ենթակառուցվածքի աշխարհագրությունից։ Վերջինս, ի դեպ, անցնում է Քաջարան- Սիսիան-Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ երթուղով ու տարանցիկային չէ։ Ուստի երբ խոսում ենք տարանցման մասին, հարկ է անպայման նշել, որ սվոփային մոդելն ի նկատի ունենք, այլ ոչ թե ուղղակի տրանզիտը»։