
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել այն մասին, որ ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել «Էրեբունի» ակումբը հեռացնել Առաջին խմբի առաջնությունից։
Առաջնության մնացած խաղերում թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն՝ 0:3 հաշվով, իսկ մրցակից թիմերին՝ տեխնիկական հաղթանակ՝ 3:0 հաշվով։
Բացի այդ «Էրեբունի» ակումբը տուգանվել է 500 000 ՀՀ դրամով։