Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2008 մարտի 1-ի առավոտյան, Լևոն Տեր-Պետրոսյանի տանը։ Նկարները Լևոն Բարսեղյանի արխիվից են։
Լուսադեմին խաղաղ հավաքն ուժով ցրելուց հետո Տեր-Պետրոսյանին ուժով հեռացրել էին հրապարակից, տարել տուն ու շրջապատել այն։ Նա էլ հենց իր տանն ասուլիս էր հրավիրել, բայց լրագրողներին չէին թողնում ներս մտնել։ Հավաքվել էինք տունը շրջապատած զինված մարդկանց մոտ, մի քանի զանգեր եղան այստեղ-այնտեղ մինչև հրահանգ եղավ լրագրողներին ներս թողնել։ Ե՛վ ներս մտնելիս, և՛ դուրս գալիս ստուգեցին, գրանցեցին, թե ով որ լրատվամիջոցից է։ Տպավորություն էր, թե ինչ-որ գերգաղտնի ռազմական օբյեկտ են հսկում։
Տեր-Պետրոսյանը պատմում էր, թե ինչ է տեսել։ Օպերատորները բողոքեցին, թե պատուհանից թափանցող լույսը խանգարում է։ Տնեցիները մի դեղնանարնջագույն ծածկոց բերեցին, կախեցին վարագույրների վրա։ Ասուլիսը եղավ այդ՝ էսթետիկական առումով ոչ այնքան հաջող լուծման ֆոնին։ Բայց այդ պահին ոչ մեկին էսթետիկան չէր հետաքրքրում»։