«Իրան-Հայաստան գազատարը տարանցիկ չի կարող դառնալ». Արշալույս Մղդեսյան
Advertisement 1000 x 90

«Իրան-Հայաստան գազատարը տարանցիկ չի կարող դառնալ». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Իրան-Հայաստան գազատարը տարանցիկ չի կարող դառնալ։ Նախ դրա թողունակությունը լավագույն դեպքում ներկայիս 400 մլն խորհանարդ մետրից կարելի է բարձրացնել մինչև 2 միլիարդի, որը շատ քիչ է լուրջ տրանզիտի համար։

Մենք չունենք նաև դեպի Վրաստան գնացող գազատար։ Մի խողովակ կա, որը գալիս է ՌԴ-ից Վրաստանի տարածքով Հայաստան։ Այսինքն՝ պետք է կառուցել նորը։

Ուստի եթե անգամ լինի տրանզիտ, ապա այն կլինի չակերտների մեջ՝ ՍՎՈՊ տեսքով։ Այսինքն՝ մենք ռուսական գազատարից Վրաստանին գազ կվաճառենք, փախանակը կաստանանք Իրանից՝ յանիմ Իրանը կվաճառի գազ Վրաստանին։ Էս սխեման մի հազար անգամ քննարկված է, նորություն չկա։ Անել է պետք։ Կյանքի կոչելու դեպքում մի լավ բան կլինի, Իրան-Հայաստան գազատարը նորմալ կլցվի, իսկ մեր առևտրային բալանսը շեշտակի կաճի հօգուտ Իրանի»:

Իրան-Հայաստան գազատարը տարանցիկ չի կարող դառնալ։ Նախ դրա թողունակությունը լավագույն դեպքում ներկայիս 400 մլն խորհանարդ…

Gepostet von Arshaluis Mghdesyan am Donnerstag, 28. Februar 2019



Նման նյութեր