ԱՄՆ-ում մահացել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի կրտսեր եղբայրը. CNN
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում մահացել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի կրտսեր եղբայրը. CNN

89 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կրտսեր եղբայրը՝ Էդվարդ Նիքսոնը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ նախագահի կենդանի եղբայրներից վերջինն իր վերջին օրերն անցկացրել է Վաշինգտոնի նահանգի Բոթել քաղաքի ծերանոցում: Էդվարդը Նիքսոնի երեք եղբայրներից կրտսերն էր: 1971 թվականից նա գլխավորում էր Nixon World Enterprises կոնսալտինգային ընկերությունը: Դարձել է իր նշանավոր եղբոր մասին The Nixons: A Family Portrait (Նիքսոնները. ընտանեկան դիմանկար 2009) գրքի համահեղինակը: Ռիչարդ Նիքսոնը (1913-1994) ամերիկյան վարչակազմը գլխավորել է 1969-ից մինչեւ 1974 թվականը եւ դարձել ԱՄՆ-ի առաջին ու միակ նախագահը, որը վաղաժամկետ պաշտոնաթող եղավ իմպիչմենտի սպառանալիքի ներքո: